Մեր առաքելությունը
Մեր առաքելությունն է` բարելավել տաքսի ծառայության որակը Հայաստանում՝ ներմուծելով նորագույն տեխնոլոգիաներ:
Ընդհանուր դիսպետչերական կենտրոնը ստեղծվում է Երևանում տաքսի ծառայությունների աշխատանքի որակը բարելավելու և բնակչության սպասարկման մակարդակը բարձրացնելու նպատակով:
Շնորհիվ հզոր սերվերների և մասնագիտացված ծրագրային ապահովման, որը մանրակրկիտ վերլուծությունից հետո մեր ընկերությունը տեղայնացրել է Հայաստանի պայմաններին և ներդրել այստեղ, մենք կարող ենք կարճ ժամանակամիջոցում ձևակերպել պատվերը և հաճախորդին ապահովել տաքսիով:
Ներկայում Երևանի յուրաքանչյուր թաղամասում կա տաքսի ծառայություն, և տվյալ թաղամասի բնակիչը, ունենալով իր մոտակա տաքսի ծառայության հեռախոսահամարը, անհրաժեշտության դեպքում այնտեղից է պատվիրում տաքսի: Եթե այդ նույն մարդը հյուր է գնում, ապա հիմնականում տաքսի է պատվիրում այն տարածքից, որտեղ տվյալ պահին գտնվում է: Այդպես է վարվում, որովհետև այդ տարածքի տաքսին ավելի արագ կմոտենա, քան իր բնակության վայրինը:
Սակայն իրականում այս մոտեցումը խաբուսիկ է: Յուրաքանչյուրիս հետ էլ պատահած կլինի, երբ մեքենա ենք պատվիրել ու պարզվել է, որ այն անմիջապես չի կարող մոտենալ: Ստիպված ենք եղել մոտ 15 րոպե և ավելի սպասել, թեպետ տաքսի ծառայությունը հարևանությամբ է գտնվում: Նմանատիպ պատասխաններ ստանալով մոտակա մի քանի տաքսի ծառայություններից՝ ոչինչ չի մնացել անել, քան դուրս գալ փողոց և կանգնեցնել պատահական տաքսի: Եվ, որպես կանոն, փողոցում հանդիպել ենք բազմաթիվ ազատ տաքսիների, որոնք այս ու այն կողմ էին երթևեկում՝ հաճախորդ գտնելու հույսով:
Ուրեմն ինչո՞ւ է այդպես ստացվում. փողոցում բազմաթիվ ազատ տաքսիներ կան, իսկ տաքսի ծառայություններում ազատ մեքենա չկա: Դա գալիս է նրանից, որ տաքսիները վերադառնալով հերթական պատվերը կատարելուց կամ պարզապես երթուղի դուրս գալիս միայն կարող են փողոցում հաճախորդ գտնել, իսկ եթե չի ստացվում՝ վերադառնում են իրենց կենտրոնակայան՝ նոր պատվերի ետևից: Այդ ընթացքում նրանք զգալի ժամանակ են կորցնում ճանապարհին, և հաճախ պատվիրատուն հրաժարվում է իր պատվերից: Այսպես, մեր հարցումներով, տաքսի ծառայությունները կորցնում են իրենց օրական պատվերի գրեթե 10 տոկոսը: Եվ մյուս կողմից՝ այս իրավիճակում ինչպես վարվեն պատվիրատուները, ովքեր ուզում են մեքենա պատվիրել, և ցանկանում են, որ այն ճիշտ ժամանակին մոտենա: Ահա այս խնդրի լուծմանն է ծառայում Ընդհանուր դիսպետչերական կենտրոնը:
Ուշադրություն!
Բոլոր հաղորդագրությունները ստուգվում են ադմինիստրատորների կողմից։