Հաճախորդներին
- Տաքսին պետք է միշտ ժամանակին տեղ հասնի և պայմանավորված տեղում սպասի:
- Ավտոմեքենան պետք է միշտ պատշաճ և մաքուր վիճակում լինի:
- Վարորդը պետք է արհեստավարժ լինի:
- Վարորդը միշտ պետք է կարգին հագնված լինի, լինի մաքուր ու սափրված:
- Վարորդը միշտ պետք է քաղաքավարի ու համեստ լինի, արձագանքի ուղևորի պահանջներին:
Սա իրագործելի է:
Շնորհիվ հզոր սերվերների և մասնագիտացված ծրագրային ապահովման մենք կարող ենք կարճ ժամանակամիջոցում ձևակերպել պատվերը և հաճախորդին ապահովել տաքսիով:
Այն հաճախորդին հնարավորություն է տալիս հիշել ընդամենը մեկ հեռախոսահամար, և այդ հեռախոսահամարը Ընդհանուր դիսպետչերական կենտրոնի համարն է, որին զանգելով՝ յուրաքանչյուր մարդ կարող է տաքսի պատվիրել հենց այն տարածք, որտեղ տվյալ պահին նա գտնվում է:
Եվ նրան կմոտենա ամենամոտ գտնվող մեքենան, անկախ նրանից, թե այն որ տաքսի ծառայությանն է պատկանում, եթե այդ ծառայությունը մեր միասնական համակարգի գործընկերն է: Հետևաբար Դուք նույնպես երկար չեք սպասի: Դուք կիմանաք ու կմտապահեք ընդամենը մեկ հեռախոսահամար և դրանով կարող եք պատվիրել մոտակայքում գտնվող գրեթե ցանկացած տաքսի:
Ձեր սպասարկումը առավելագույնս հարմարավետ դարձնելու համար մեր ընկերությունը Ընդհանուր դիսպետչերական կենտրոնին է միացնում միայն այն տաքսի ծառայություններին, որոնք խստորեն պահպանում են բնակչության բարեկիրթ սպասարկման կանոնները:
Սա նշանակում է, որ վարորդները պետք է պատշաճ հագնված, սափրված և մաքուր լինեն: Մեքենայի սրահում ուղևորի ներկայությամբ չեն ծխի, հարկ եղած դեպքում կօգնեն բացել բեռնախցիկը, տեղավորել կամ հանել ուղեբեռը, մեքենան վարելիս չեն խոսի հեռախոսով, ուղևորության ընթացքում չեն հայհոյի և չեն բողոքի կյանքից: Եվ սա դեռ բոլոր պահանջները չեն:
Վարորդի վարքը վերահսկում եք նաև Դուք: Պատվերի կատարումից հետո, երբ վարորդը սեղմում է իր սարքի համապատասխան կոճակը, համակարգը ավտոմատ կերպով հաճախորդին է ուղարկում հաղորդագրություն, որ պատվերը կատարված է: Դուք, ցանկության դեպքում, կարող եք Ձեր քվեարկությամբ մասնակցել տաքսի ծառայության սպասարկման որակի բարելավմանը:
Վերադառնալով մեր ներկայացրած համակարգին՝ նշենք ևս մի կարևոր մանրուք. Չստուգված մեքենաների և անփորձ վարորդների հետ մեր ընկերությունը չի համագործակցում:
Քանի որ մեր նպատակը տաքսի ծառայությունների աշխատանքի բարելավումն է, որպեսզի դրանից բնակչությունը ստանա առավելագույն հարմարավետություն, արագություն և մատչելիություն, ուստի այս գործում շատ կարևոր է Ձեր աջակցությունը: Իսկ աջակցությունը՝ դա Ձեր վստահությունն է մեր նկատմամբ, Ձեր պատվերներն են, որոնք ֆինանսապես մեկ դրամ անգամ չեն տարբերվելու սովորական պատվերներից: Դուք վճարելու եք միայն Ձեր անցած կիլոմետրերի դիմաց:
Ներկայացված տեղեկությունները գովազդ չեն, այլ սպասարկման ողջ գործընթացի երկարատև ու մանրակրկիտ մարքեթինգային ուսումնասիրությունների արդյունք են:
Նոր համակարգի աշխատանքին ավելի դիտարժան ծանոթացնելու համար Ձեզ ենք ներկայացնում մեր պատկերավոր տեսահոլովակները:
Ուշադրություն!
Բոլոր հաղորդագրությունները ստուգվում են ադմինիստրատորների կողմից։