Մեր մասին
Հայաստանում սովորաբար ինչ-որ պիտանի բան ստեղծելու գաղափարը մեծ ու բազմապիսի խոչընդոտների է հանդիպում: Հատկապես, եթե այդ գաղափարի իրագործումը հակասում է մեր հասարակության որոշ խավերի սպառողական տրամաբանությանը, այն է՝ օգուտ փնտրել ամեն տեղ և ամեն ինչում՝ հաճախ զոհաբերելով համաքաղաքացիների շահերը:
Սակայն մենք ռիսկի դիմեցինք և նախաձեռնեցինք մեր կարծիքով բավականին հետաքրքիր, հեռանկարային և, որ ամենակարևորն է, հասարակության բոլոր շերտերի համար հավասարապես օգտավետ մի քայլ Երևանի ուղևորասպասարկման ոլորտում: Սպասարկումների այս բնագավառը հատկապես քննադատվում է մեր համաքաղաքացիների կողմից, մասնավորապես՝ քաղաքի տրանսպորտային հաղորդակցության պատշաճ կազմակերպումը:
Երևանի քաղաքապետարանը արդեն իսկ սկսել է քաղաքի խոշոր ուղևորատրանսպորտային պարկի թարմացման ու համալրման գործը: Ներկրվում են տարողունակ ավտոբուսներ, որոնք փոխարինելու են ֆիզիկապես ու բարոյապես մաշված միկրոավտոբուսներին: Վերահսկվում է ուղևորատրանսպորտի աշխատանքային գրաֆիկը, նրա սանիտարական վիճակը: Իսկ այդ ընթացքում տաքսիները կարծես մնացել են ստվերում, թեև բնակչության բողոքների մի զգալի մասն էլ տաքսիների սպասարկման թերություններին է վերաբերում: Մեր մտահղացումը կվերացնի այդ բողոքների պատճառները, արմատապես կբարելավի տաքսի ծառայությունների աշխատանքը՝ դրանք ներառելով սպասարկման միասնական վիրտուալ համակարգի մեջ: Այդտեղ կառավարման ողջ ընթացքը կավտոմատացվի, և մարդկային գործոնը նվազագույնի կհասցվի:
Ուշադրություն!
Բոլոր հաղորդագրությունները ստուգվում են ադմինիստրատորների կողմից։