Տաքսի ծառայություններին
Դուք՝ որպես տաքսի ծառայության սեփականատեր, լավ գիտեք, որ տաքսիները պատվերից հետո սովորաբար վերադառնում են դիսպետչերական կետ՝ նոր պատվերի ետևից, կամ էլ մնում են վերջին պատվերի տարածքում՝ մարդաշատ վայրում: Իսկ «անհուսալի» դեպքերում ընթանում են քաղաքի կենտրոնի ուղղությամբ՝ պատահական հաճախորդ գտնելու հույսով:
Իսկ եթե Ձեր տաքսիները ընդունեին միայն իրենց մոտ հասցեների պատվիրատուների պատվերները, նրանք հաստատ ժամանակին կհասցնեին կատարել հաջորդ պատվերը: Ձեր ընկերությունը կկարողանար կատարել սովորականից ավելի շատ պատվերներ՝ մինչև 30-40 տոկոսով ավելի: Իսկ դա ամեն վարորդի համար օրական ստացվում է 3000-5000 դրամ:
Ընդհանուր դիպետչերական կենտրոնն առաջարկում է օգտվել իր եզակի տեխնոլոգիայից, որը կարող է լուծել այդ խնդիրները:
Հզոր սերվերների և հատուկ մշակված ծրագրային ապահովման շնորհիվ, որը մանրակրկիտ վերլուծությունից հետո տեղայնացվել ու ներդրվել է Հայաստանում, մենք կարող ենք պատվերի ընդունումն ու հաճախորդին տաքսի տրամադրելը կազմակերպել ամենակարճ ժամկետում: Այս համակարգը մարդկանց հնարավորություն է տալիս՝ հիշելով ընդամենը մեկ հեռախոսահամար՝ Ընդհանուր դիսպետչերական կենտրոնի համարը, զանգահարել ու տաքսի պատվիրել հենց այն տարածք, որտեղ իրենք տվյալ պահին գտնվում են:
Եվ պատվիրատուին կմոտենա այն մեքենան, որն ամենից մոտն է գտնվում, անկախ նրանից, թե որ տաքսի ծառայությանն է պատկանում, եթե այդ ծառայությունը մեր միասնական համակարգի գործընկերն է: Հետևաբար նաև Դուք երկար չեք սպասի հաջորդ պատվերին:
Մեզ հետ համագործակցող ծառայությունների մեքենաներում տեղադրվում են GPS նավիգատորներ: Այդ սարքերի միջոցով վարորդները միանում են մեր համակարգին և կարող են ինքուրույն ընտրել իրենց հարմար և ամենամոտ գտնվող պատվերը: Այսպիսով՝ եթե հենց Ձեր ծառայությունը տվյալ պահին պատվեր չունի, վարորդը պարապուրդի չի մատնվի կամ չի շրջի քաղաքով՝ հաճախորդ գտնելու նպատակով:
Դուք ստիպված չեք լինի պահել դիսպետչերների խումբ: Եվ հետևաբար կնվազեն վճարվելիք աշխատավարձերին հատկացվող գումարները: Ամբողջ անձնակազմի կառավարման համար մեկ տաքսի ծառայության պարագայում բավարար կլինի մեկ մենեջերը, ով կբաշխի վարորդների հերթափոխերը, ֆինանսական հաշվարկներ կկատարի և կապահովի Ձեր ընկերության կապը Ընդհանուր դիսպետչերական կենտրոնի հետ:
Ձեր վարորդների եկամուտները կլինեն ավելի թափանցիկ: Մեր համակարգը հնարավորություն է տալիս դիտել պատվերների բոլոր արդյունքները՝ ըստ վարորդների և ըստ օրերի:
Հարց է ծագում. Եթե մենք աշխատում ենք ընդամենը մեկ հեռախոսահամարով, ապա ի՞նչ անել Ձեր հեռախոսահամարին եկող պատվերների հետ:
Ընդհանուր դիսպետչերական կենտրոնը հնարավորություն է ընձեռում սպասարկել նաև Ձեր հեռախոսահամարին եկող պատվերները: Ձեր ընկերության հեռախոսահամարին եկած պատվերները Ընդհանուր դիսպետչերական կենտրոնը կընդունի և կբաշխի միայն Ձեր ծառայության ավտոմեքենաներին: Այս պարագայում Դուք ստիպված չեք լինի ռադիոկապի թանկարժեք սարքավորումներ գնել, ծախսեր անել դիսպետչերներ պահելու վրա՝ չհաշված ռադիոհաճախականության օգտագործման կամ վարձակալման լիցենզիայի ծախսերը: Ընդհանուր համակարգը ինքն է վերահսկում ողջ գործընթացը:
Մեր ընկերությունը սերվերին է միացնում միայն այն տաքսի ծառայություններն ու մեքենաները, որոնք խստորեն պահպանում են բնակչության բարեկիրթ սպասարկման կանոնները:
Նոր ներդրված համակարգը անկասկած ձեռնտու է Ձեզ նաև այլ պատճառներով:
Ընդհանուր դիսպետչերական կենտրոնի համակարգը առաջին հերթին ուշադրություն է դարձնում հաճախորդների սպասարկման արագության վրա: Իսկ դա նշանակում է, որ մեր համակարգի կիրառմամբ պատվերների ստացման արագությունը ևս բազմակի կաճի:
Ձեզ մեր համակարգը ձեռնտու է նաև նրանով, որ օգնում է նվազագույնի հասցնել դեպի պատվիրատուն ընթանալիք ճանապարհի վրա Ձեր վարորդների ծախսած ժամանակը և ապահովում է հաճախորդների մեծ թվով: Չէ որ վարորդը ընտրում է իրեն ամենամոտը գտնվող հասցեից եկած պատվերը: Իսկ պատվերը կատարելուց հետո նույն տարածքում գտնում է նոր պատվիրատու: Այսպիսով մեր համակարգը հնարավորություն է տալիս օրվա ընթացքում նվազագույնի հասցնել պարապուրդը և կատարել առավելագույնս շատ պատվերներ:
Ուշադրություն!
Բոլոր հաղորդագրությունները ստուգվում են ադմինիստրատորների կողմից։