Վարորդներին

Ընդհանուր դիսպետչերական կենտրոնը մարդկանց հնարավորություն է տալիս՝ հիշելով ընդամենը մեկ հեռախոսահամար՝ Ընդհանուր դիսպետչերական կենտրոնի համարը, զանգահարել ու տաքսի պատվիրել հենց այն տարածք, որտեղ իրենք տվյալ պահին գտնվում են:  Եվ պատվիրատուին կմոտենա այն մեքենան, որն ամենից մոտն է գտնվում, անկախ նրանից, թե որ տաքսի ծառայությանն է պատկանում, եթե այդ ծառայությունը մեր միասնական համակարգի գործընկերն է:

Մեր համակարգում մարդկային գործոնը նվազագույնի է հասցված: Պատվիրատուի հայտը մտնում է սերվերի տվյալների բազա և տարածվում բոլոր տաքսիներին, որոնք գտնվում են տվյալ պատվիրատուից որոշակի սահմանափակ հեռավորության վրա:

Վարորդները, որոնք ամենամոտն են գտնվում պատվերի հասցեին, կարող են ինքուրույն ընտրել պատվերը:

Մեքենաների GPS նավիգատորների մեջ (դրանք տեղադրված կլինեն մեզ հետ համագործակցող բոլոր մեքենաներում) կա ծրագիր, որը ապահովում է վարորդի կապը  հաճախորդների պատվերներն ընդունող միասնական սերվերի հետ:

Դուք ինքներդ ընտրում եք պատվերը և հաստատում այն՝ կոճակի սեղմումով: Սերվերն արագ ստուգում է, թե արդյոք մինչ այդ չկան նույն պատվերն ընտրած վարորդներ: Եվ դրանից հետո պատվերն ամրագրվում է Ձեր անունով: Ոչ ոք դրանից հետո չի կարող վերցնել տվյալ պատվերը: Ձեզ մնում է ընդամենը նշել, թե որքան ժամանակից կլինեք պատվերի հասցեում: Այդ տեղեկությունը ստանում է նաև պատվիրատուն՝ SMS-ի կամ ձայնային հաղորդագրության ձևով: Ծանուցման մեջ նշվում է տաքսի ծառայության անունը, ավտոմեքենայի մակնիշն ու համարանիշը:

 

Երբ որ Դուք հասնում եք պատվիրատուի նշած վայրը, Ձեր հեռախոսի կամ GPS նավիգատորի վրա կոճակ եք սեղմում և պատվիրատուին SMS-ով կամ ձայնային հաղորդագրության միջոցով տեղեկացնում ժամանելու մասին:

Սպասարկման որակի արմատական բարելավման համար, որն ի վերջո անպայման կազդի նաև պատվերների քանակի աճի վրա, Ընդհանուր դիսպետչերական կենտրոնի հետ համագործակցող յուրաքանչյուր վարորդ և տաքսի ծառայություն պետք է հետևի որոշակի չափանիշների. 

  • վարորդները պետք է պատշաճ հագնված լինեն, լինեն մաքուր և սափրված,
  • մեքենայում հաճախորդի ներկայությամբ չեն ծխի,
  • եթե հարկ լինի՝ կօգնեն բացել բեռնախցիկը, կօգնեն դնել կամ հանել ուղեբեռը,
  • մեքենա վարելիս չեն խոսի հեռախոսով,
  • ուղևորության ողջ ընթացքում չեն հայհոյի և չեն բողոքի կյանքի դժվարություններից,
  • պատվիրատուից երթևեկության վճարը ստանալիս կվերադարձնեն մանրը, իսկ թեյավճարը կթողնեն հաճախորդի հայեցողությանը,
  • մեքենան պետք է լինի սարքին վիճակում, լվացված և մաքուր: 

Ահա այն ամենը, ինչ պահանջվում է Ձեզանից: Բայց փոխարենը՝ Ձեր եկամուտները կլինեն 30-40 տոկոսով սովորականից ավել և կկազմեն օրական առնվազն 3000-5000 դրամ:

Ըստ վիճակագրության՝ տաքսու վարորդները օրական ձմռանը կատարում են 20-24 պատվեր, իսկ ամռանը՝ մինչև 30-34 պատվեր:

Վարորդները, որոնք կաշխատեն մեր համակարգի միջոցով, կարող են օրական ձմռանը կատարել 30-32 և նույնիսկ ավելի պատվեր, իսկ ամռանը՝ 42-44 և ավելի:

Մենք արդեն նկարագրեցինք համակարգի աշխատանքի առանձնահատկությունները, որն ունակ է ավելացնելու պատվերների քանակը: Սա միանշանակ է: Համակարգն աշխատում է անդադար և վերահսկվում է սերվերի կողմից: Այսպիսով՝ ոչ մի առաջնահերթություն վարորդներից որևէ մեկին պատվեր տրամադրելու հարցում չկա:  Իսկ համակարգի անընդհատ աշխատանքը ապահովում է պատվերների ժամանակին կատարումը:

Նոր ներդրված համակարգը անկասկած ձեռնտու է Ձեզ նաև այլ պատճառներով:

Ընդհանուր դիսպետչերական կենտրոնի համակարգը առաջին հերթին ուշադրություն է դարձնում հաճախորդների սպասարկման արագության վրա: Իսկ դա նշանակում է, որ մեր համակարգի կիրառումով պատվերների ստացման արագությունը ևս բազմակի կաճի:

Ձեզ մեր համակարգը ձեռնտու է նաև նրանով, որ օգնում է նվազագույնի հասցնել ճանապարհի վրա Ձեր ծախսած ժամանակը և ապահովում է հաճախորդների մեծ թվով:

Ավելորդ չի լինի նշել, որ այն համակարգով, որից ներկայումս օգտվում են վարորդները, հարկ է լինում երկար ճանապարհ կտրել հերթական հաճախորդին հասնելու համար: Մեզ մոտ այդ բանը հնարավոր չէ: Վարորդը ինքն է ընտրում իրեն ամենամոտ հասցեի պատվերը: Իսկ պատվերը կատարելուց հետո նույն տարածքում գտնում է նոր պատվիրատու: Այսպիսով մեր համակարգը հնարավորություն է տալիս օրվա ընթացքում նվազագույնի հասցնել պարապուրդը և կատարել առավելագույնս շատ պատվերներ:

Նոր համակարգի աշխատանքին, նրա առավելություններին ավելի դիտարժան ծանոթացնելու համար Ձեզ ենք ներկայացնում մեր պատկերավոր տեսահոլովակները:

լավագույն վարորդ
լավագույն վարորդ
լավագույն վարորդ
Նորություններ
2016-05-09

Taxoline ընդհանուր դիսպետչերական կենտրոնը համագործակցության է հրավիրում վարորդների բարձրակարգ մեքենաներով

2016-03-25

#TaxoLine#՛ՌԱԿԵՏԱ՛#Փախիր կամ ամուսնացիր#

Կարծիքներ
2017-03-01 Դավիթ Ամիրխանյան

շատ շնորհակալություն ձեր վարորդներից հաճելի է երաժշտությանով երթվեկելը . եվ խնդրում եմ թարմացնել ձեր հավելվածը.

2016-07-25 Hovhannes Gevorgyan

Շնորհակալություն ինձ սպասարկած բոլոր վարորդներին ։ 2 տարի է օգտվում եմ միայն Տաքսօլայնից։

2016-06-03 Nara Sargsyan

Hatuk snorhakalucyun em haytnum 163 hamari varordin barehambyur u shat ushadir verabermunqi hamar tox shat linen nmanatip lav u bari mardik snorhakalucyun duq shat lavn eq

2016-05-25 Արտյոմ Ղազարյան

Շնորհակալություն լավ սպասարկելու համար: Փորձել եմ այլ ծառայությունների հավելվածները, բայց ամենալիարժեք և նորմալ աշխատողը Ձերն է:

2016-05-07 Arman Nazaryan

Shat goh em dzer carayutyunic.arag motecum.vorakyal spasarkum. Uzum em hatuk shnorhakalutyuns haytnem 144 hamari varordin.iroq na arjani e linel arajin texum.bardzr spasarkum.lezuneri imacutyun.maqur meqena.mshtapes wifi. Shnorhakalutyun naev hatuk heraxosavarnerin.namanavand Armanin ev Lusinein

2016-04-05 Hakob H

Shnorhakalutyun taxolinin hatkapes 119 hamari varordin

2016-03-31 ....

Hatuk shnorhakalutyun 144 bortin,lav meqena,misht maqur,ev bardzr makardak!

2016-03-13 Anna

Shnohakalucyuns uxxumem 062 meqenai varordin shat barehambyur ev bari hajeli spasarkman hamar

2016-02-26 Մարիամ Կարապետյան

Շնորհակալ եմ բարձր որակի սպասարկման համար: Ջանում եմ իմ շրջապատում գովազդել -ին՝ որպես գովազդի մի տարբերակ ևս: Մաղթում եմ նորանոր բարձունքներ:

2016-01-20 Razmik Xachatryan

Snorhakalutyun 221 varordin Manvel Xachatryanin lav spasarkman poxochneri imachutyan ev uxevori handep unecat harganqi hamar

2016-01-05 Diana Avdalyan

Shnorhakalutyum 143 varordin hianali spasarkman hamar:

2015-12-12 MIKA MANUKYAN

AJSOR N 065-I TSNNDYAN ORNE MAXTUM EM KANANCH CHANAPARH U ANAMP ERKINQ NORANOR HAJOXUTYUNNER

2015-11-26 Armine Sargsyans

Shat shnorhakal em dzer carayutyunic hatkapes 100 hamari varordic.

2015-11-24 Vardan Hovhannisyan

Shnorhakal em grete misht zhamanakin u anxapan spasarkman hamar,arandznahatuk shnorhakalutyun varordnerin vor chen cxum u chen patmum irenc kyankic drvakner. Good job, keep the level!!!

2015-10-14 MIKA MANUKYAN

P.S KUZENAM NSHEL VOR N 065 AVTOMEQENAJI VARORD@ ARJANI E STANAL PATVAVOR N1 TEX ,,ELITAR VARORDI KOCHUM@\\\"

2015-09-30 MIKA MANUKYAN

SHNORHAKALUTYUNS HAJTNUM EM ARAG SPASARKELU HAMAR N 065 AVTOMEQENAJI VARORDIN

2015-09-23 Ann Kyan

shnorhakalutyun 034 !

2015-09-12 Լիլիթ Մելքոնյան

Միշտ օգտվում եմ ձեր տաքսիներից և շատ գոհ եմ։ Շատ ուրախ եմ որ ձեր նման կազմակերպություն կա Հայաստանում։☺️

2015-08-14 BONITA XAZARYAN

SHNORAKALUTYUN HATUK N 150 AVTOMEQENAYI VARORDIN BAREXIXCH EV LAV MEQENA VARELU HAMAR!

2015-05-13 Sargis Avagyan

Artakarg,voralyal,bardzr makardaki taxi carayutyun,maxtum em dzez kanach uxi ev bazum hajoxutyunner.. 1

2015-04-07 Արսեն Իսրայելյան

Շնորհակալություն 133 համարի մեքենային, հարմարավետ մեքենա, բարձրակարգ սպասարկում

2015-03-26 Մոնիկա Գևորգյան

Շնորհակալություն Taxoline-ին բարձրակարգ սպասարկման համար: Արդեն 1 տարուց ավել հաճույքով օգտվում եմ ծառայությունից:

2015-03-18 Anna Petrosyan

Barcrakarg spasarkum , maqur , makardakov , apahov , misht jamanakin , HATUK SHNORHAKALUTYUN 069 borti varordin

2015-03-12 Sargsyan Armenuhi

Hatuk shnorhakalutyun 100 hamari varordin barekirt ushadrutyan hamar!

2015-03-12 Miqael Kazaryan

Shat hoyakap carayutyun e shnorakalutyun bolor varordnerin!

2015-02-28 N. Berberyan

Ամեն ինչ շատ լավ է, միայն «Վոլկցվագեն» չէ, «Ֆոլքսվագեն» է :)

2015-02-23 ....

Lavaguyn@ 114

2015-02-22 Syuzanna Ashughyan

Barcrakarg spasarkum , maqur , makardakov , apahov , jamanakin , SHNORHAKALUTYUNNERS DZEZ !!! Es ev mterimners ogtvum enq mimiayn dzer tsarayutyunneric !!!

2015-02-20 Ashot

Shnorhakal em TaxoLine i bardzrakarg tsarayutyunic! Hayastani amena lav taxi tsarayutyunn e. Hachuyqov ogtvum em ev huysov em kpahen spasarkman bardzr vorake ev hetagayum.

2014-11-18 Ռիմա Բաղդասարյան

Հատուկ շնորհակալություն 065 բորտի վարորդին՝ լավ սպասարկելու, բարեխիղճ ու հարգալից վերաբերմունքի համար: Շնորհակալություն ՏԱՔՍՕԼԱՅՆ ըներությանը որ ներգրավում է նման լավ վարորդների: Ես սիրով օգտվում եմ Տաքսօլայնից:

2014-09-07 Arsen Avetisyan

Շատ խելացի մոտեցում և գերազանց լուծում: Իդեայի հեղինակին ողջույններս:

2014-06-30 Անդրանիկ, վարորդ, 40 տ.

Տաքսօլայնի շնորհիվ ես օրական աշխատում եմ 5000 դրամ ավելի շատ:

2014-06-10 Մուրադ Գասպարյան

Շնորհակալություն որակյալ ծառայության համար